ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Մարդկային քաղաքակրթության մեջ ոչինչ չի փոխվել՝ կան հաղթողներ և պարտվողներ

Մարդկային քաղաքակրթության մեջ ոչինչ չի փոխվել՝ կան հաղթողներ և պարտվողներ
28.10.2024 | 07:20

ԲՐԻԿՍ-ի տրիումֆը, Վրաստանի՝ արևմտյան կուրսից շեղումը, Մոլդովայում արևմտամետության փաստացի պարտությունը՝ այս ամենն ունի մեկ խորքային պատճառ՝ ուկրաինական թատերաբեմում Արևմուտքի շարունակվող պարտությունը։ Բոլորը ձգտում են դեպի հաղթող կողմը։

Ներկա արևմտյան առաջնորդներից, թերևս, միայն Մակրոնն է հասկանում սա և հստակ դիրքորոշում հայտնում, որ Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ պարտվել Ուկրաինայում։ Ուկրաինական պատերազմը սովորական պատերազմ չէ․ դրա արդյունքները սահմանում են նոր աշխարհակարգ։ Արևմուտքի պարտության դեպքում այն կանգնելու է գեոպոլիտիկ աղետի առջև։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կեսը անցնելու է հաղթողի կողմը, իսկ եվրոպական շատ երկրներում կրկնվելու է վրացական սցենարը․ ընտրություններով իշխանության են գալու պրոռուսական ուժերը։ Մյուս կողմից, ռուսները Բոսնիայում արդեն ռևանշի պլացդարմ են ստեղծում։ Ուկրաինայից հետո Բալկաններն են պայթելու։

21-րդ դարում մարդիկ համառորեն չեն ուզում ընդունել, որ մարդկային քաղաքակրթության մեջ ոչինչ չի փոխվել՝ կան հաղթողներ և պարտվողներ։ Հաղթողը միշտ բարին է, ճիշտն է, արդարն է, լեգիտիմը, իսկ պարտվողը՝ պարզապես պարտվող։ "Белый тигр" ֆիլմի վերջում դրվագ կա՝ հարցազրույց Հիտլերի հետ։ Նայեք ու լսեք, թե ինչ է ասում պարտվողը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2396

Մեկնաբանություններ